Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մոսկվայում անհայտ անձը ավտոմատից կրակ է բացել
անցորդների ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է։
Ռուսական հեռագրային ալիքների տվյալներով՝ հրաձիգը
եղել է ամբողջովին սև հագուստով՝ սև տաբատ, բաճկոն և գլխարկ։ Նա վիրավորի գլխին կրակոցներ
է արձակել՝ սպանելով այդ կերպ։
Դեպքի վայրում են ոստիկանները և շտապօգնության
մի քանի մեքենաներ։ Հրաձիգին դեռ չեն գտել, դեպքի վայրը շղթայված է։
Մոսկվայի դատախազությունը հայտնել է, որ Ալեքսեյ
Սվիրիդովի փողոցում հայտնաբերվել է 1989 թվականին ծնված տղամարդու դի՝ հրազենային
վիրավորումով։
ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվայում տեղի ունեցած
հրաձգությունը, նախնական տվյալներով, պատվերով սպանություն է։ Հարուցվել է քրեական գործ սպանության և զենքի անօրինական
պահման ու կրման հոդվածներով: